Հայաստանում չպետք է էլիտար դպրոցներ լինեն։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ աշակերտները քիչ են ոչ միայն մարզերի, այլեւ Երեւանի դպրոցներում։ Ծայրամասերի որոշ դպրոցներում նրանք քիչ են, իսկ քաղաքի կենտրոնում, հակառակը, շատ են։
«Բայց մենք չպետք է էլիտարության կղզյակներ եւ հանրային կրթությանը հակակշիռ ստեղծենք։ Իհարկե, հարցը կարելի է արդյունավետ լուծել ոչ այնքան վարչական միջոցներով, որքան ամենուր մանկավարժների կրթության մակարդակը բարձրացնելով։ Եթե ծնողները տեսնեն, որ իրենց տան մերձակայքում դպրոցներ կան եւ կրթության որակն այնտեղ նույնն է, ոչ ոք երեխային դպրոց չի տանի՝ ամբողջ քաղաքը շրջանցելով»,- նշեց Մկրտչյանը։





























