Բելառուսի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Ադրբեջանի 6 քաղաքացիների նկատմամբ:

«Ինտերպոլի» պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, Բելառուսի իրավապահների կողմից միջազգային հետախուզում հայտարարած 6 ադրբեջանցիներն են 36-ամյա Նուրեդդին Ռուստամովը, 39-ամյա Սաբիր Բեբիրլին, 32-ամյա Մեջիդ Ռուստամովը, 40-ամյա Նիյազի Հուսեյնովը, 39-ամյա Էլչին Ալիեւը եւ 39-ամյա Ջավանշիր Ասքերովը: Նրանցից Էլչին Ասկերովն ու Նիյազի Հուսեյնովը մեղադրվում են գողության, իսկ Ջավանշիր Ասքերովը, Մեջիդ Ռուստամովը եւ Սաբիր Բեբիրլին` մարդկանց առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Բելառուսական կողմը հարցում է ուղարկել Ադրբեջանի իրավապահ մարմիններին` հիշյալ անձանց հայտնաբերելու համար, սակայն դեռ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: