Ըստ այսօր՝ նոյեմբերի 30-ին հրապարակած պաշտոնական վիճակագրության՝ 2010թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 472.2 մլն. դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է է 9.5 տոկոսով։ Ուղղակի ներդրումները կազմել են 348.7 մլն. դոլար եւ նվազել 9.3 տոկոսով:
Ռուսաստանը շարունակում է մնալ խոշորագույն ներդրողը Հայաստանում։ Ռուսական ընկերությունները 2010 թ. 9 ամսում Հայաստանի տնտեսություն են ուղղել 191 մլն դոլար՝ մոտավորապես այնքան, որքան նախորդ տարի։
Երկրորդ խոշորագույն ներդրողը Ֆրանսիան է՝ 116 մլն դոլար։ Սակայն այստեղ նախորդ տարվա համեմատ առկա է 20 տոկոս անկում։
Ներդրումների ծավալով Ֆրանսիային հետեւում է Նիդերլանդները՝ 63 մլն դոլար։ Սակայն այս երկրին վերագրվող ներդրումների մեծ մասն իրականում պորտֆելային ֆիկտիվ ակտիվներ են։
2010 թ. գերմանական ներդրումները Հայաստանում աճել են 2,1 անգամ, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ 5,7 անգամ։ Սակայն այս երկրնրը դեռեւս խոշոր ներդրումային գործընկեր Հայաստանի համար չեն հանդիսանում՝ Գերմանիան ներդրել է 21 մլն դոլար, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 3,4 մլն դոլար։



























