Թուրքական կողմը 2010թ. կրճատել են Ադրբեջանի «Շահ-Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազի գնումները: Այդ մասին լրագրողներին հայտնել է BP-Azerbaijan ընկերության նախագահ Ռաշիդ Ջավանշիրը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ գազի արդյունահանումը չի հասցվել առավելագույն մակարդակի (8,6 մլրդ խմ գազ), Ջավանշիրն ասել է. «Դա հնարավոր է: Գլխավորն այն է, որ գնորդները գնեն մեզնից այդ գազը: Օրինակ, Թուրքիան այս տարի գազ է գնում ոչ ամբողջ ծավալով, ուստի մենք չենք կարող ավելացնել արդյունահանումը»:
Ջավանշիրի խոսքով, իրավիճակը միջազգային գազային շուկայում փոխվել է:




























