Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտից նախօրեին բերման են ենթարկել 28-ամյա Սարգիս Ս.-ին: Պարզվել է, որ նա վիճաբանելով 29-ամյա Աշոտ Կ.-ի հետ` փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Սարգիս Ս.-ն «ՏՏ» տիպի ատրճանակից օդ է կրակել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սարգիս Ս.-ն, ներկայացնելով «ՏՏ» ատրճանակը` դատարկ պահունակով, նաեւ հայտնել է, որ ունի ինքնաձիգ: Նույն օրը նա ներկայացրել է նաեւ «ԱԿ-74» ինքնաձիգը` դատարկ պահունակով: Ատրճանակն ու ինքնաձիգն առգրավված են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:




























