Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի օդանավը ժամեր անց վայրէջք կկատարի Երեւանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում։
Վաղը՝ դեկտեմբերի 2-ին, արտիստը կհանդիպի Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Նրանց հանդրպումից հետո տեղի կունենա Դոմինգոյի մամուլի ասուլիսը:
Նշենք, որ օպերայի արքայի մենահահամերգը մարզահամերգային համալիրում տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Համաշխարհային երգարվեստի մեծագույն տաղանդի այցը Հայաստան կազմակերպվելու է «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։
Ավելի վաղ, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ համերգի տոմսերն արժենալու են 20-150 հազար դրամ:





























