Այսօր դեկտեմբերի 2-ին, ժամը 9:30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Սախարովի անվան հրապարակում միմյանց են բախվել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 20 ՏԼ 440 համարանիշի  եւ «Հայինկասացիայի» 212 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Հայինկասացիայի» մեքենան շուռ է եկել: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան:

«ՄԻթսուբիշի Պաջեռո» մեքենան վարել է Երեւանի Տերյանի փողոցի բնակիչ 25-ամյա Էմիլ Արմենի Դավթյանը, իսկ «Հայինկասացիայի» մեքենան` 46-ամյա Սերոբ Մելիքսեթի Հարությունյանը:

Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ «Հայինկասացիայի» մեծ թվով աշխատակիցներ: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում են նշված հատվածից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին, քանի որ առաջանում է խցանում: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաեւ ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ով սկսեց տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարել:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի