Թուրքիայում ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադան: Այսօր, դեկտեմբերի 2-ին կայացած 7-րդ տուրում մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականն ուժերը չափեց ուզբեկների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի առավելությունը երկրորդ տեղում գտնվող ռուսների նկատմամբ հասավ 5 միավորի, քանի որ 7-րդ տուրում ռուսները ոչ ոքի` 2:2 հաշվով խաղացին հնդիկների հետ: Հայաստանը վաստակել է 23, Ռուսաստանը` 18 միավոր: Օլիմպիադայի ավարտին մնաց երեք տուր: