Կադրային եւ ՀՀԿ-ական հարցերում Սերժ Սարգսյանից քարտ-բլանշ ստացած Տիգրան Սարգյանի հարաբերությունները, ոնց երեւում է, այնքան էլ անամպ չեն իր «տեղակալի»՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, մանավանդ Քոչարյան-Օսկանյան տանդեմի վերջին ատվիվացումների ֆոնին՝ գրում է թերթը: Որոշ ժամանակ առաջ, ըստ պարբերականի, ինչ-որ խնդրի հետ կապված, Տիգրան Սարգասյանն ակնարկել է, որ «տեղակալի» աշխատանքն իրեն չի գոհացնում: «Տեղակալն» էլ ասել է, որ ինքը սովոր չէ նման վերաբերմունքի, ինքը նման պայմանավորվածություններվ չի եկել կառավարությունում աշխատելու: «Ես պայմանավորվածություններով չեմ աշխատում»,-կարճ կապել է Տիգրան Սարգսյանը:

«Արմեն Գեւորգյանը Տիգրան Սարգսյանից նեղացած է, որ երբ վերջինս իր կոլեգաներին՝ Ներսես երիցյանին, Տիգան Դավթյանին, Դավիթ Սարգսյանին առավ-տարավ ՀՀԿ, եւ այն էլ վարչութան անդամության, Արմեն Գեւորգյանին անտեսել էր ու չէր առաջարկել անդամակցել ՀՀԿ-ին: Ասա մի ՀՀԿ անդամատոմսն ինչ է, որ ափսոսեցիր»,-նկատում է թերթը: