Եմենում հրապարակային մահապատժի է ենթարկվել 3-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության համար դատապարտվածը, հայտնում է Reuters-ը։

41-ամյա Մուհամմադ ալ Մահրաբին գնդակահարվել է հրապարակում՝ մահապատժի մասին վճռից անմիջապես հետո։ Նշում են, որ նրա մահապատիժը դիտելու էին եկել մեծ քանակության մարդիկ, ինչը պայմանավորված է հանցագործի զոհի տարիքով։ Ոստիկանությանը անվտանգության խիստ միջոցառումներ էր ձեռնարկել, վախենալով, որ աղջկա ազգականները կցանկանան վրեժխնդիր լինել։ Մահապատժից հետո երեխայի հայրը հայտնել է, որ թեթեւացում է զգացել՝ ասես նորից ծնված լինի։