Ֆիլիպինցի զինվորականները հայտնաբերել են յոթ գլխատված դիեր, որոնք ենթադրաբար պատկանում են «Աբու Սայաֆ» խմբավորման զինյալների կողմից առեւանգվածներին, փոխանցում է AP-ն։
Զինվորականները համարում են, որ այդ զոհերն այն 23 պատանդներից են եղել, որոնց «Աբու Սայաֆը» պահում էր հանուն փրկագնի։ Զոհերի ինքնությունը պարզվել է հագուստի ու նրանց մոտ հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա։ Նրանք առեւանգվել էին երկու շաբաթ առաջ ոմն Ֆուրիջի Ինդամի կողմից, որը Հարավային Ասիայում ԻՊ-ի այսպես կոչված էմիրն է։ Նրան զայրացրել էր կաուչուկի պլանտացիաներին հասցված վնասը։ Ոստիկանության տվյալներով Ինդաման համարում է, որ իր առեւանգած մարդիկ մասնակցել են իր պլանտացիաներում ծառահատումներին, դրա համար էլ կարգադրել էր առեւանգել նրանց ու հրկիզել նրանց տները։




























