Քաբուլում Իրաքի դեսպանատան մոտ ահաբեկչության հետեւանքով երկու աֆղան աշխատակից է սպանվել, երեք ոստիկան վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ԱԳՆ ներկայացուցիչ Նիջիբ Դանիշը, նշելով, որ աֆղան աշխատակիցների զոհվելու մասին հայտնի է դարձել հարձակման ավարտից հետո։

Հուլիսի 31-ի ցերեկը մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել էր Քաբուլում Իրաքի դեսպանատան մոտ։ Եւս երեք ահաբեկիչներ փորձել են ներխուժել շենք, սկսելով փոխհրաձգություն ոստիկանության հետ։