Air France ավիաընկերությունը ավելացրել է Հյուսիսային Կորեայի շուրջ իր օդանավերի համար անթռիչք գոտին։ Ավիաընկերության հայտարարության համաձայն, ԿԺԴՀ վերջին փորձարկման ժամանակ, հրթիռն ըստ երեւույթին ընկել է Տոկիո- Փարիզ չվերթի թռիչքի հետագծից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է AP-ն։
Ավիաընկերությունից նշել են, որ օդանավին վտանգ չէր սպառնում, այդուհանդերձ որպես նախազգուշական քայլ՝ ընկերությունը որոշել է ընդլայնել անթռիչք գոտին Հյուսիային Կորեայի շուրջ։



























