Երուսաղեմի ու Բեթհեղեմի միջեւ բաժանարար արգելապատնեշի վրա հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով երկու հսկայական գրաֆիտի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գրաֆիթիներից մեկի վրա պատկերված է, թե ինչպես է Թրամփը գրկում ու համբուրում պահակային աշտարակը, որը արգելապատնեշի անկյունում է գտնվում։ Նախագահի բերանից էլ կարմիր սրտիկներ են թռնում։

Երկրորդ պատկերում Թրամփը սեւ կոստյումով է ու հրեական գլխարկով։ Նա դեպի պատ է պարզում ձեռքը։ Թրամփի այդ լուսանկարները արվել էին նրա մայիսյան այցելության ժամանակ՝ Երուսաղեմում։ Գրաֆիթիի վրա նաեւ գրված է «Ես քեզ համար եղբայր կկառուցեմ»։

Լրատվամիջոցները ենթադրում են, որ այդ աշխատանքների հեղինակը կարող է լինել խորհրդավոր ու հանրահայտ նկարիչ Բենքսին։