Lufthansa գերմանական ընկերության օդանավը, որը կատարում էր Թբիլիսի-Մյունխեն չվերթը, այսօր` դեկտեմբերի 6-ի առավոտյան ստիպված է  եղել վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Ինչպես լրագրողներին հայտնել են ավիաընկերության ներկայացուցիչները, վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Փորձ է արվել օդում կարգավորել վթարային վիճակը, սակայն անհաջող փորձերից հետո օդանավն ութ պտույտ է կատարել Թբիլիսիի շուրջ եւ եւ թռիչքից 45 րոպե անց վայրէջք կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

Այժմ Թբիլիսիում սպասում են գերմանացի ինժեներներին, ովքեր կվերացնեն ինքնաթիռի անսարքությունները, ինչից հետո էլ կիրականցվի Մյունխենի չվերթը։