Այսօր, դեկտեմբերի 6-ին կայացած մրցաշրջանի ամփոփիչ ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի Փյունիկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարեց, որ ակումբը չի մասնակցի ԱՊՀ եւ Բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկությանը, որը կայանալու է հունվարին Սանկտ Պետերբուրգում, քանի որ հրավիրող կողմը պահանջում է հիմնական կազմով հանդես գալ, իսկ թիմը ցանակնում էր պահեստային կազմ ուղարկել: Փյունիկը գերադասում է ապահովել ազգային հավաքականի խաղացողների լավ նախապատրաստումը Ռուսաստանի հետ հանդիպմանը: