Ռոստովի մերձկայարանային հրապարակում առաջիկայում տեղադրվելու է քաղաքի պատվավոր քաղաքացի, Մեծ Հայրենականի հերոս Ղուկաս Մադոյանի կիսանդրին:
Քաղաքի միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է կիսանդրու տեղադրման հարցը: Այդ մասին հայտարարել է նախագծի հեղինակ Գենադի Բելենկին:
Նրա խոսքով, Ղուկաս Մադոյանը ռոստովցի չէ, սակայն Ռոստովի պատվավոր քաղաքացի է, իսկ պատերազմից հետո վերադարձել է Հայաստան: 1943թ Մադոյանն իր ջոկատով պահպանել է Ռոստովի կայարանը: Այդ մասին գրված է լրագրող Միխայիլ Անդրիասովի «6 օր» գրքում:
159-րդ հրաձգային բրիգադի գումարտակը՝ Ղուկաս Մադոյանի գլխավորությամբ 6 օրում հետ է մղել հակառակորդի 32 հակահարձակում, բայց պահել է կայարանը մինչեւ օգնական ուժերի ժամանելը:





























