Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը:
Կարեւորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ եկող թերացումները արձանագրելու եւ արագ կերպով համապատասխան լուծումներ տալու համար:




























