Հայաստանի Ազգային Ժողովի եռօրյայում քննարկվող հարցերից է նաեւ հարկային օրենսդրությունում փոփոխություներ կատարելու փաթեթը, որտեղ փոփոխությունների զգալի մասը վերաբերում են հարկատուների սպասարկման գործընթացին։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, NEWS.am-ին մեկնաբանելով ներկայացված փաթեթը, նշեց, որ օրենսդրական փոփոխություններով սահմանվելու է, որ հարկ վճարողները հարկային հաշվետվություն պետք է ներկայացնեն միայն մեկ օրվա ընթացքում, այլ ոչ թե որոշակի ժամանակահատվածում, ինչպես նախկինում էր:

Գործարար միջավայրի բարելավման նպատակով էլ կրճատվելու է հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների քանակը։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից շահութահարկի ամսական հաշվետվությունների փոխարեն պետք է ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ։  Հինգ աշխատողից ավելի ունեցող ընկերությունները նույնպես կարող են ամսականի փոխարեն եռամսյակային հաշվետվություն ներկայացնել։

Ա. Ալավերդյանը հույս հայտնեց, որ խորհրդարանը հավանություն կտա հարկային փոփոխությունների փաթեթին։