Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է մոդելային տարվա F-Pace 2018-ը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Մեքենան նոր շարժիչ ունի, նաեւ անվտանգության եւ վարորդին օգնելու համակարգեր, փոխանցում է Lenta-ն:
Սպորտային SUV-ն նոր բենզինային Ingenium շարժիչ ունի՝ 250 եւ 300 ձիաուժ հզորությամբ: Մեքենան ակտիվ անվտանգության մի շարք նոր տեխնոլոգիաներ է ստացել, օրինակ՝ ճանապարհային իրավիճակի վերահսկողության համակարգ, որը վարորդին հայտնում է բախման հնարավոր վտանգի մասին:
Jaguar Cars-ը բրիտանական Jaguar Land Rover ավտոարտադրողի ապրանքանիշն է: 2008 թվականից պատկանում է հնդկական Tata Motors-ին:




























