Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է T-Roc քրոսովերը. ավտոմեքենան Tiguan մոդելից մեկ աստիճանով ցածր կլինի: Նորույթի հրապարակային պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

T-Roc-ն ապրանքանիշի ամենակոմպակտ եւ մատչելի ամենագնացն է, որը Գերմանիայի շուկայում 20 հազար եվրո կարժենա: Այն կվաճառվի երկու տարբերակով՝ Style եւ Sport: Ավտոմեքենան կարտադրվի Բրազիլիայի եւ Հնդկաստանի գործարաններում: