Ավստրիայի Զալցբուրգ հողում, Ցել ամ-Զեե կոմունայում այսօրէ օգոստոսի 27-ին, դժբախտ պատահարի հետեւանքով, լեռներում 5 մարդ է մահացել, եւս մեկը ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է ORF հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անտոն Վոյտոֆերին, նշում է, որ խոսքը ալպինիստների զոհվելու մասին է։
Փրկարար գործողությանը մասնակցել է 5 հատուկ ուղղաթիռ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։




























