Երեւանում օգոստոսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 35-ամյա Համլետ Խ.-ն Հերացու փողոցի 2ա շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 ԼA 396 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվել է ծանր։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։