Մոսկվա-Վլադիկավկազ երթուղու օդանավակայանում ուղեւորուհի է վախճանվել: Այս մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

«Boeing 737 օդանավի հրամանատարը «Դոմոդեդովո»-ից թռիչքից հետո զեկուցել է, որ ուղեւորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, եւ օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել»,- հաղորդել է աղբյուրը:

Ըստ Ինտերֆաքսի՝ վայրէջքի ժամանակ արդեն կնոջ վիճակն ավելի է վատացել. նա կորցրել է գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել: «Օդանավ բարձրացած բժիշկներն արձանագրել են ուղեւորուհու մահը»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը: