Լոնդոնում Բուքինգեմյան պալատի մոտ հարձակման գործով երկրորդ կասկածյալին են ձերբակալել: Այս մասին ասվում է Սքոթլենդ Յարդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ 30-ամյա տղամարդուն ձերբակալել են Արեւմտյան Լոնդոնում: Ոստիկանությունը խուզարկում է նրա տունը: Ըստ Gazeta-ի՝ իրավապահները նշել են, որ ավելի վաղ ձերբակալված 26-ամյա տղամարդը, որը Բուքինգեմյան պալատի մոտ հարձակվել է ոստիկանների վրա, ներկայում կալանավորված է: