Լատվիայի սահմանի մերձակայքում ռուսական զինվորական օդանավեր են նկատվել: Այս մասին նշված է Լատվիայի ազգային զինված ուժերի Twitter-ում: Աղբյուրի տվյալներով՝ օդանավերը նկատել են օգոստոսի 26-ին:

«Պարեկային օդանավերը Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերեւում՝ Լատվիայի ծովային սահմանի մերձակայքում, Ռուսաստանի զինված ուժերի երեք Ան-12 օդանավ են նկատել»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ Gazeta-ի՝ Լատվիայի ՊՆ-ն նշել է, որ ռուսական ռազմական օդանավերն ու նավերը բազմիցս են մոտեցել երկրի սահմաններին: