Օգոստոսի 27-ին ժամը 16:30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում Ապագա գյուղի 38-ամյա բնակիչ Արտաշես Բարսեղյանի վարած KIA մակնիշի մեքենան բախվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 25-ամյա բնակիչ Արտյոմ Հարությունյանի վարած Nisan March-ին:  

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով Հարությունյանն ու նրա ուղեւորները՝ Զորակ գյուղի բնակիչներ 22-ամյա Նաիրի Գրիգորյանը, 26-ամյա Արամ Մկրտչյանն ու 25-ամյա Շանթ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բուժկենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ KIA-ի վարորդն Ապագա համայնքի ղեկավարն է, իսկ մեքենան հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում: