Այսօր՝ օգոստոսի 27-ին կեսօրից հետո Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվել: ԱԻՆ-ն ահազանգը ստացել է ժամը 12:40-ին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 35 հրշեջ-փրկարար եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի 20 աշխատակից: Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք:
Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, հերթապահություն է սահմանվել:



























