Ամերիկյան Թեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
Նոր զոհերի պատճառ դարձած դեպքերի հանգամանքները դեռեւս չեն ներկայացվում, գրում է Life.ru-ն:
Հիշեցնենք, որ «Հարվի»-ն Թեխաս է հասել օգոստոսի 26-ին եւ դարձել ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարիների ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում տարերային աղետի ռեժիմ է հայտարարել:


























