Ադրբեջանն Ուկրաինա կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք:

haqqin.az-ը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը սեպտեմբերին Բաքու կայցելի: Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովի խոսքով՝ «կարելի է համարձակորեն խոսել Ուկրաինայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման մասին»:

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինան նմուշներ ունի, որոնք կարող են հետաքրքրել նաեւ Ադրբեջանին: «Օրինակ՝ Տ-72 տանկեր, որոնց արդիականացումը մեզ մոտ յուրացրել են վերջերս»,- պարզաբանել է փորձագետը: