Ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները (ֆոտոռեպորտաժ):
Դեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաեւ «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները:
Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:




























