Ֆինլանդիան թույլ չի տվել ռուսական ուսումնական «Կրուզենշտերն» առագաստանավին մտնոել Մարիեխամն քաղաք: Այս մասին հայտնում է տեղական Hufvudstadsbladet պարբերականը:

Մարիեխամնը Ալանդյան կղզիների գլխավոր քաղաքն է, որն ապառազմականացված կարգավիճակ ունի: Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի հարցերով ներկայացուցիչ Խենրիկ Համբերթը տեղեկությունը հաստատել է, սակայն մանրամասներ չի հայտնել: Ֆիննական օրենքներով՝ արտասահմանյան նավը Ֆինլանդիայի ջրատարածքով անցնելու համար պետք է ստանա Ֆինլանդիայի գլխավոր շտաբի թույլտվությունը:

Ռուսական քառակայմ նավը, 164 կուրսանտներով, ծրագրել էր Մարիեխամն մտնել սեպտեմբերի 18-20-ին:

Բալթիական պետական ակադեմիայի մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ ռուսական կողմը ֆիննական կողմից պաշտոնական մերժում չի ստացել: