«Հարվի» փոթորկի պատճառած վնասը, որը ավելի քան 50 տարում Թեխասում ամենահզորն է դարձել, կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Պաշտոնական տեղեկություններով՝ աղետի հարվածի հետեւանքով 5 մարդ է զոհվել: «Հարվին» լայնամաշտաբ ջրհեղեղ է առաջացրել՝ իշխանություններին հարկադրելով փակել Հյուսթոնի նավահանգիստը, ինչպես նաեւ նավթամշակման մի քանի գործարաններ: ԱՄՆ էներգետիկ արդյունաբերության խոշոր կենտրոն Հյուսթոնին պատճառվել է միլիարդավոր դոլարի վնաս: Նավթագազային ընկերությունները Մեքսիկական ծոցում փակել են իրենց արդյունահանման մոտ մեկ քառորդը: