Վանի «Ֆերիդ Մելեն» օդանավակայանում դեռեւս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Բռնկված հրդեհի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել են օդանավակայանի բոլոր թռիչքները: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ ու հրշեջներ, որոնք մարել են կրակը:

Հաղորդվում է, որ հրդեհի հետեւանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, որը հոսպիտալացվել է: