Թուրքիայում ավարտվեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության առաջին փուլը: 64 մասնակիցներից 32-ը նոկաուտ մցակարգի համաձայն դուրս մնացին պայքարից: Անհաջողակների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Դանիելյանը պարտվել էր ռուսաստանցի Տատյանա Շադրինային:
Լիլիթ Մկրտչյանը չինացի Սյաովեյ Ցզյանի հետ պայքարը երկու ոչ ոքիից հետո կարողացել էր տեղափոխել թայ բրեյք, սակայն արագ շախմատի երկու պարտիաներն էլ հայ շախմատիստուհին տանուլ տվեց եւ դուրս մնաց առաջնությունից:



























