Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի իշխանությունները անկախության հանրաքվե կանցկացնեն, նույնիսկ եթե Իսպանիայի Սահմանադրական դատարանը նախկինում այն ապօրինի է ճանաչել: Այս մասին հայտարարել է ինքնավար մարզի վարչապետ Ժորդի Տրուլը, հայտնում է Europa Press-ը:
«Մենք ենթարկվում ենք միայն խորհրդարանին՝ բոլոր հետեւանքներով հանդերձ»,- հավաստիացրել է նա՝ պնդելով, որ Ժողովրդական կուսակցությունը եւ Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունը «ցանկանում են ժողովրդին ստիպել լռել, իսկ կառավարությունը ցանկանում է նրան ձայն տալ, որ այն իր ապագան որոշի»: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Իսպանիայի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու բանաձեւը: ՍԴ-ն այս փաստաթղթի գործողությունն անվավեր է ճանաչել:




























