Եգիպտոսում Իսրայելի դեսպան Դավիթ Գուվրինը եւ դիվանագիտական առաքելության անձնակազմը երեքշաբթի Կահիրե են վերադարձել 8 ամսվա բացակայությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԵՆԱ գործակալությանը:
Թել Ավիվի ներկայացուցչի վերադարձը Կահիրե տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում դեսպանատան անձնակազմի անվտանգության միջոցառումների ապահովման բանակցությունների ավարտի մասին տեղեկությունը հայտնվելուց հետո մի քանի շաբաթ անց:
2016 թվականի դեկտեմբերին Իսրայելի դեսպան Գուվրինը եւ դիվանագիտական առաքելության անձնակազմը Կահիրեից հեռացել էին: 2017 թվականի փետրվարին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հայրենիքում մնալու կարգադրություն էին ստացել՝ նրանց անվտանգության նկատառումներից ելնելով:




























