Լիբանանյան բանակի համար օգնությամբ ռուսական նավը Բեյրութ կհասնի 40 օրվա ընթացքում: Այս մասին հայտնել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը՝ երկրի պաշտպանության նախարար Յակուբ աս Սարաֆի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է NNA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ դեսպանը նշել է, որ սեպտեմբերին Բեյրութում տեղի կունենա լիբանանա-ռուսական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը կքննարկվի 2 երկրների համագործակցության, նաեւ 2018-ին ռազմական համագործակցության հարցը: