Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի դրդապատճառները կարող էին ճիշտ լինել: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար եւ փոխվարչապետ Տարո Ասոն՝ Յոկոհամայում քաղաքական սեմինարի ժամանակ, հայտնում է Kyodo գործակալությունը:
Ասոյի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա, թե ինչն է քաղաքական գործչին առաջնորդում, սակայն կարեւոր է նրա աշխատանքի արդյունքը: «Նույնիսկ եթե նրա դրդապատճառները ճիշտ են եղել, անթույլատրելի է միլիոնավոր մարդկանց սպանելը, ինչպես վարվել է Հիտլերը»,- նշել է նախարարը:
Նա նշել է, որ «քաղաքական գործչի աշխատանքը այն աշխատանքը չէ, որը կարելի է կատարել՝ միայն լավ մարդ մնալով»:




























