Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինծառայողները հարձակման են ենթարկվել եւ փոխհրաձգության մեջ մտել սիրիական ընդդիմության գրոհայինների հետ, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնին, որը Inherent Resolve («Աներեր վճռականություն») գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչն է:
Այս գործողությունն Իրաքում եւ Սիրիայում անցկացնում են ԱՄՆ գլխավորությամբ մի քանի երկրներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
«Մեր ուժերը գնդակոծության են ենթարկվել եւ պատասխան կրակ բացել, այնուհետեւ անվտանգ շրջանում են վերադիրքավորվել»,- ասել է գնդապետ Դիլոնը:


























