Թագավորությունը պետք է որոշի Եվրամիությունից դուրս գալու բոլոր հարցերում իր դիրքորոշումը, որպեսզի «լուրջ բանակցություններ» սկսի: Այս մասին հայտարարել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով ԵՄ ներկայացուցիչ Միշել Բարնիեն, հայտնում է The Guardian-ը:
«Անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը դուրս գալու վերաբերյալ բոլոր հարցերում, որ հասնենք բավարար առաջընթացի: Մենք պետք է լուրջ բանակցություններ սկսենք: Որքան վաղ ազատվենք երկիմաստությունից, այնքան վաղ կկարողանանք քննարկել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունները»,- հայտարարել է Բարնիեն:




























