Թեխասի նահանգի Բրազորիա շրջանում «Հարվի» փոթորկի հետեւանքով շարունակվող ուժգին ջրհեղեղի պատճառով ամբարտակը փլուզվել է, Twitter-ում հայտնել են շրջանի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չի նշվում՝ կոնկրետ քանի մարդ կա հնարավոր ջրածածկման տարածքում: Մեքսիկական ծոցի ափին գտնվող այս շրջանում ավելի քան 300 հազար մարդ է ապրում:
Ուղերձն արդեն իր Twitter-ում մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վերջին 12 տարում ԱՄՆ տարածքում «Հարվին» դարձել է ամենակործանարար փոթորիկը՝ 2005 թվականին «Կատրին» փոթորկից հետո, որի հետեւանքով ջրածածկ եղավ Լուիզիանայում Նոր Օռլեան քաղաքը:



























