Օգոստոսի 29-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում՝ «Մա Պլազա» ժամանցի կենտրոնի մոտակայքում, «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հատիսի փողոցի թիվ 1/52 հասցեի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի 18 OL 376 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ռ. Ե.) ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածում շրջվել է, ինչի հետեւանքով Ռ. Ե.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել եւ դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման եւ լվացման աշխատանքներ։