Իրաքյան Քիրքուք նահանգը կմասնակցի Քուրդիստանի անկախության հանրաքեին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նահանգապետ Նաջմուդդին Քարիմը հայտարարել է, որ համապատասխան որոշումը կայացրել է նահանգի խորհուրդը: Գործակալությունը հիշեցնում է, որ նահանգում մեծ թվով արաբներ եւ թուրքմեններ են ապրում, եւ հանրաքվեին մասնակցելու որոշումը կարող է հանգեցնել միջէթնիկական լարվածության աճին:
Նավթով հարուստ Քիրքուքը վիճելի շրջան է: Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները փաստացի վերահսկում է այդ տարածքը եւ քրդական հող են համարում, մինչդեռ պաշտոնական Բաղդադը պնդում է, որ Քիրքուքը երբեք Քուրդիստանի կազմում չի եղել:
Էրբիլի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ հանրաքվեին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի նահանգային խորհուրդը: Սեպտեմբերի 25-ին նախանշված հանրաքվեն Իրաքի իշխանությունները հակասահմանադրական են համարում:




























