Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի Եմենում եւ Սիրիայում ահաբեկիչներին աջակցություն ցույց տալ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտությունը եւ Եմենում ու Սիրիայում ահաբեկիչներին նրա աջակցությունը Թեհրանի եւ Էր Ռիյադի կապերի բարելավման հիմնական խոչընդոտն է: Հարկ է, որ Սաուդյան Արաբիան դադարեցնի ահաբեկիչներին աջակցել»,- հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է Ռոհանին: