Լոնդոնի Յուսթոն կայարանից մարդկանց տարհանել են էլեկտրասարքի ոչ մեծ պայթյունի պատճառով, ոչ մեկը չի տուժել, հայտնում է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը:
«Ներկայումս ոստիկանները Յուսթոն կայարանում են անվտանգության տագնապով պայմանավորված: Մենք հետաքննություն ենք անցկացնում, բայց, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ոչ մեծ պայթյուն, որի պատճառը, ենթադրաբար, էլեկտրասարքն է: Ոչ մեկը չի տուժել»,- նշված է ոստիկանության կայքում:
Ներկայումս կայարանից մարդկանց տարհանել են: Դեպքի վայրում շներով մասնագետներն են աշխատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























