Սիրիայի բանակի եւ նրա դաշնակիցների հաղթանակների արդյունքն է դարձել  մի շարք երկրների կողմից Սիրիայում մնացած ահաբեկիչներին աջակցելուց հրաժարվելը: Այս մասին Դամասկոսում երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի Անսարի հետ հանդիպման ժամանակ:

«Որոշ երկրների դիրքորոշման փոփոխությունը կապված է Սիրիայի բանակի եւ նրա դաշնակիցների հաղթանակների հետ: Այս դիրքորոշումներում առավել կարեւորը մի շարք գործողություններն են, որոնք տանում են Սիրիայում մնացած ահաբեկիչների ֆինանսավորման դադարեցմանը»,- ասել է Ասադը:

Բաշար Ասադը նշել է Իրանի եւ մի շարք այլ երկրների ցուցաբերած օգնության կարեւորության մասին՝ հայտարարելով, որ «Սիրիայում ահաբեկչության նախագիծը պարտվել է, իսկ ետդարձի ճանապարհ չկա մինչեւ լիակատար հաղթանակը եւ Սիրիայի ամբողջ տարածքում խաղաղության եւ անվտանգության վերականգնումը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: