Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ավելի քան 3 ամիս շարունակվող պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմում հանդես եկողների դեմ «ավարտական փուլում» է, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Մենք ավարտական փուլում ենք, ուստի եկեք ոստիկանությանն անհապաղ ուղարկենք, նույնիսկ օդ բարձրացնենք»,- չորեքշաբթի հայտարարել է Դուտերտեն:
Ֆիլիպինների նախագահը նշել է, որ Մարավի քաղաքում գործողությունն ավարտելուց հետո գրոհայինները կարող են շարունակել հարձակումներ կատարել երկրի տարածքում, հատկապես հարավում:
Գործակալության տեղեկություններով՝ Դուտերտեի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ ֆիլիպինցի զինվորականները իրենց վերահսկողության ներքո են վերցրել կամուրջը, որը գրոհայինների մատակարարումների կարեւոր ուղին է:




























