ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Եգիպտոսի եւ Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում երկու պետության սկզբունքի իրականացման կոչ է արել: Այդ մասին նա հայտարարել է Գազա առաջին այցի ընթացքում:

Ըստ DW-ի՝ ավելի վաղ Գուտերեշը բանակցել է Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ: Իսլամական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հրաժարվել են նրա հետ հանդիպել:

Գազայի հատված այցից առաջ իսրայելցի զինվորականները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար ուղղաթիռով ճանաչողական թռիչք են կազմակերպել Գազայի հետ Իսրայելի սահմանին, ցույց են տվել թունելը, որը ՀԱՄԱՍ-ի զինյալները փորել են՝ Իսրայելի տարածք թափանցելու համար: