Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ լրատվամիջոցների աշխատակիցների, կանանց եւ մեքսիկացիների վրա հարձակումների համար, հաղորդում է DW-ն:

«Ինձ թվում է՝ նախագահը մարդասիրությամբ լի ավտոբուս է կառավարում, եւ մենք լեռնաշղթայով ներքեւ ենք ընթանում: Մարդու իրավունքների տեսանկյունից դա վտանգավոր ընթացք է»,- նշել է նա:

Ալ Հուսեյնն ուշադրություն է հրավիրել CNN-ի, The New York Times-ի եւ The Washington Post-ի հասցեին Թրամփի մեղադրանքների ուղղությամբ: «Բավական զարմանալի է տեսնել, թե ինչպես է մամուլի ազատությունը հարվածի տակ հայտնվել նախագահի կողմից»,- նշել է ՄԱԿ-ի հանձնակատարը:

Նրա կարծիքով՝ Թրամփի աղմկահարույց հայտարարությունները կարող են որպես սադրանք ընկալվել եւ հանգեցնել լրագրողների նկատմամբ բռնության: